Կան փակ ավտոճանապարհներ

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է նաեւ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչ բեռնատարների համար: Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում։

Կոտայքի և Լոռու, Արագածոտնի (բացի Թալին քաղաքից) մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է։ Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է նաեւ, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճգնաժամի լուծումը միայն երկխոսության միջոցով

Հաջորդը

Այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության…
Դիտել

Պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի…
Դիտել

Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի ժողովրդին ընտրությունների կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share