Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում այսօր գիշերը խափանվել է ոչ սպանդանոցային ծագման մսի մեծ խմբաքանակի մուտքը իրացման ցանց:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 100 կգ, իսկ Տավուշի մարզի Դիլիջան-Սևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում՝ 659 կգ տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:

Նաև՝ Գեղարքունիքի մարզի մսի իրացման երկու կետերում հայտնաբերվել է 660 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, որի վաճառքը կասեցվել է: Ընդհանուր առմամբ՝ կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը:


Տեսչական մարմնի Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ տնտեսավարողների, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության: Տրվել են նաև հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարծում եմ՝ բոլոր են հասկանում, թե ԱՄՆ հումանիտար ռազմական օդանավի հայտնվելը Ստեփանակերտում ինչ խնդիր կլուծի․ Արման Բաբաջանյան

Հաջորդը

Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում հրադադարի խախտման հետևանքով կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։…
Դիտել

Մի՛ խաչեք Հիսուսին հերթական անգամ

Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվելու Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը…
Դիտել

Կարևոր է այն, թե ովքե՞ր են պահպանում մանդատները․Նորիկ Նորիկյան

Կարևոր չէ, թե «Հայաստան» խմբակցության որ պատգամավորներն են վայր դրել ու դնում մանդատները, կարևոր է այն, թե ովքե՞ր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share