Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ

Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման  վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին  ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում (որը ներառում է 53 անդամ պետություններ, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնությունը)՝ բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։

Վույնովիչը նշել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս  ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու համար:

Վերջին շրջանում աշխարհի 51 երկրներում հայտնաբերվել է վարակի ավելի քան 5,1 հազար դեպք, մինչդեռ վարակի տարածման ուղիներն ամբողջությամբ պարզ չեն։

Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանում Կապիկի ծաղիկի պատճառով անցում դեպի հեռահար աշխատանքի չի լինի, քանի որ վարակն ավելի դանդաղ է տարածվում, քան COVID-19-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հաջորդը

«Զովունի-10» թիմը՝ մրցաշարի հաղթող

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը սատարել և սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին. Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:…
Դիտել

Արցախի պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է ներկայացնեն սահմանված ժամկետում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով…
Դիտել

Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի ԱԳՆ միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները

Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share