Կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա. Սեյրան Օհանյան

Աստիճանաբար համապատասխան աշխատանքի արդյունքում մենք պետք է ստեղծենք ազգային երաշխիքներ՝ վերկանգնել մեր բանակը, ուժային կառույցները, համախմբել մեր ժողովրդին։ Խելացի արտաքին քաղաքականության շրջանակներում, խելացի մարտավարական բանակցային հնարամտություններ ու քայլեր պետք է անել»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ «Դիմադրության» շարժումն լայն թափ է ստացել, թափանիվը պտտվել է, շարժվում է առաջ, այն ավելի է մեծանում։ «Այս շարժումը մեկ անձի, մեկ քաղաքական ուժի շարժում չէ, նախկին համակարգը, նախկին իշխանությունները, նախկին նախագահներն արել են ամեն ինչ, որպեսզի մենք նախկինում արժեքներ ձեռք բերենք։ Ձեռք էինք բերել անկախություն, ինքնիշխանություն, կանոնավոր բանակ է ձևավորվել, հաղթել ենք Արցախում, Արցախն ու Հայաստանը եղել են մեկ կուռ անվտանգային համակարգ, այսօրվա իշխանությունների օրոք է, որ իրենք իրենց որոշումները կայացրել են իրավիճակի ոչ սթափ գնահատման արդյունքում։

Այսինքն՝ ամեն ինչ արել են, որպեսզի բանակցային գործընթացը չլինի։ Իսկ այնտեղ, որտեղ վերանում են բանակցությունները, այնտեղ սկսվում են մարտական գործողությունները։ Բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի և նախկին նախագահների ժամանակ չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր, և տարբեր հարթակներում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելուն, և նաև այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել նաև միջազգային հարթակներում։ Ես կարող եմ ասել, որ այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ լայնածավալ գործողություններ չլինեին Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ, բերել են պատերազմի, պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել, որպեսզի համախմբեն ողջ հայ ժողվորդին՝ հաղթանակներ կետրելու համար։ Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են այդ նահանջը»,- ասաց նա։

Ըստ Օհանյանի՝ 44-օրյա պատերազմից հետևություններ պետք է անել, դասեր քաղել։ Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համապատասխան վերահսկողություն իրականացնել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահի ուղերձը

Հաջորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել…
Դիտել

Արցախցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է…
Դիտել

Առողջապահության նախարարությունն ու կառավարությունը չեն կարող ամեն օր գնալ, բոլոր տեղերը պտտվել, տեսնել ով ինչպես է աշխատում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների մասունքների պահման վերաբերյալ ահազանգին։ «Նախորդ օրերին մենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share