Առողջապահության նախարարությունն ու կառավարությունը չեն կարող ամեն օր գնալ, բոլոր տեղերը պտտվել, տեսնել ով ինչպես է աշխատում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների մասունքների պահման վերաբերյալ ահազանգին։

«Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականտես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը։ Եվ ֆունդամենտալ հարցը, որ կարծում եմ՝ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմո՞ւնքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ես նախ կուզենամ առողջապահության նախարարը ներկայացնի, թե ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ է տեղի ունեցել, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են կատարվել»,- ասաց Փաշինյանը։

Ըստ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մինչև 2018 թվականի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահեձարանը՝ մաշված սառնարանային տնտեսություններով, իսկ մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել։ Երևանում դատաբժշկական ծառայությունն ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ։ Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր։

Նախարարը նշեց, որ 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով։ 2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարային նոր բլոկ, հիմա ընթանում է երկրորդի կառուցումը։ 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ։ Գորիսում ևս տեղադրվել է սառնարանային բլոկ։ 2021 թվականին վերակառուցվում ու սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը։ Մեկնարկել է Սևան քաղաքի կենտրոնի ամբողջական վերակառուցման ծրագիրը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով 2018 թվականից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել։ 2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին՝ երկորրդ ամբողջական հոսքագիծը։

Նիկոլ Փաշինյանն նշեց, որ այդ համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատ ավելացել է 117 մլն դրամով, կամ 32 տոկոսով, 2020 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել է 63 տոկոսով։

«Հիմա ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ։ Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է»։

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց նաեւ, որ այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր անձինք ազատվել են աշխատանքից։

«Բայց երբ համակարգերում բարեփոխումներ են տեղի ունենում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ մարդկանց աշխատանքից ազատում են։ Ես հիշում եմ դեպքը, երբ մի առողջապահական հիմնարկում այդպիսի բարեփոխումների աշխատանք էր տեղի ունեցել, և երբ հեռուստատեսային ռեպորտաժը տեսա, ուղղակի շշմեցի։ Այդ առողջապահական հիմնարկի աշխատողները չստիկներով դուրս էին եկել փողոց, հետո էդ նույն չստիկներով մտան ներս հիվանդանոց՝ շարունակելու իրենց աշխատանքը առողջապահության ոլորտում։ Սա կրթական, էթիկական պարզ խնդիր է։ Ի վերջո, առողջապահության նախարարությունը կամ կառավարությունը, այո, կարող է սահմանել չափանիշներ կամ ստանդարտներ, բայց մարդու և մտածողության փոփոխությունն առանցքային խնդիր է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով չի կարելի բարեփոխումների ճանապարհին կանգնել և տրվել աղմուկներին ու աղաղակներին, պետք է գնալ որակական հստակ ստանդարտներ սահմանելու ճանապարհով։

«Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր՝ առանց դադարի։ Ընդ որում, աշխատել են ճնշումների, շատ հաճախ վիրավորանքների ներքո, և նրանց աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել»,- նշեց Փաշինյանը։

Առողջապահության նախարարությունն ու կառավարությունը չեն կարող ամեն օր գնալ, բոլոր տեղերը պտտվել, տեսնել ով ինչպես է աշխատում։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհում ավելի քան 171,6 միլիոն մարդ վարակված է COVID-ով

Հաջորդը

Ամերիկյան ռազմական ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության…
Դիտել

Գազի գինը Հայաստանում 10 տարի չի բարձրանա

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share