Կառավարությունը խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել

Կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել:

«Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն»,- ասված է որոշման մեջ:
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց․ Ղազախստանում ՀՀ դեսպանատուն

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է.ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ…
Դիտել

Շարունակվում է նախկին զինծառայող­ներին բնակարան գնելու համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշման համաձայն՝ շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share