Կասեցվել է վտանգավոր նրբաբլիթի թողարկումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրությունում (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան)  իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի Բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային Միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին:

Կիսաֆաբրիկատների արտադրության առանձին գործառույթը կասեցվել է, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակը համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանի քաղաքապետարանը հորդորում է մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից

Հաջորդը

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված…
Դիտել

Ստեփանակերտում կայացել է մեծ հանրահավաք

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք:Ստեփանակերտից և…
Դիտել

«Փյունիկ»-ի գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել խաղադաշտ ներխուժած երեխային հարվածելու համար

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դյուդելանժ»-ի հետ խաղից հետո մարզադաշտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share