Կատար 2022. հայտնի են փլեյ-օֆֆի վերջին զույգերը

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը։

H խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճած Պորտուգալիայի հավաքականից բացի փլեյ-օֆֆ դուրս եկավ նաև Հարավային Կորեայի հավաքականը:

Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Հարավային Կորեայի հավաքականը մրցեց պորտուգալացիների հետ և հաղթեց 2-1 հաշվով։ 

Խմբի մյուս խաղում՝ Ուրուգվայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Գանային, սակայն դա բավարար չեղավ խմբից դուրս գալու համար։

Պորտուգալիայի հավաքականը 6 միավորով H խմբում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Հարավային Կորեայի թիմը 4 միավորով երկրորդն է։ Նույնքան միավորով երրորդ տեղը զբաղեցրած Ուրուգվայը և 3 միավոր վաստակած Գանայի հավաքականներն ավարտեցին ելույթները ԱԱ-2022-ում:

Պորտուգալիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ։ Իսկ Հարավային Կորեան ուժերը կչափի Բրազիլիայի հետ։

G խմբից Սերբիայի և Կամերունի հավաքականները չեն շարունակի պայքարը։

Այսպիսով հայտնի են փլեյ-օֆֆի զույգերը՝ 

Նիդերլանդներ-ԱՄՆ
Արգենտինա-Ավստրալիա
Ճապոնիա-Խորվաթիա
Բրազիլիա-Հարավային Կորեա
Անգլիա-Սենեգալ
Ֆրանսիա-Լեհաստան
Մարոկկո-Իսպանիա
Պորտուգալիա-Շվեյցարիա

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաղը Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարան կբերվի Սուրբ Գեղարդը

Հաջորդը

Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սերվերային ցանցի վրա հարձակումներ գործելու քրեական գործը

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ.…
Դիտել

Թիմ Լոութենը Մեծ Բրիտանիային կոչ է արել ռազմական հանցագործությունների համար պատժամիջոց կիրառել Ադրբեջանի դեմ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Ինչպես տեղեկացնում…
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share