Կատարվեց հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար


Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ և աշխատակիցներ, բարերարներ, քաղաքական և հասարակական գործիչներ, «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի մանկավարժներ և սաներ։

Մինչ հոգեհանգստյան արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմին։ Սրբազանը հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավում ստացածների ապաքինման և անհայտ կորածների վերադարձի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել. ՄԻՊ

Հաջորդը

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն

Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն…
Դիտել

Առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը. ՀՀ նախագահ

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիթով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով։ «Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել…
Դիտել

Պատերազմի ընթացքում ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետը փախել է կրակային դիրքից

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share