Կարծում եմ ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան

Արցախից իրենք եկել են շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Արցախի պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահը, արդեն 3-4 օր Երևանում է: Տարբեր հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:

«Երեկ մենք հանդիպել ենք անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, այսօր՝ Ազգային ժողովի նախագահի հետ, այսօր նաև նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ: Այսինքն, կհանդիպենք բարձրագույն ղելավարության այն բոլոր ներկայացուցիչների հետ, որոնք զբաղված են և ներգրավված են բանակցություններում, Արցախի ճակատագրի գործընթացներում  անմիջական մասնակցություն ունեն։ Դուք գիտեք, որ շատ յուրահատուկ վիճակում ենք գտնվում: Ամբողջ հայությունը, առավելապես Արցախն առնչվում է գոյաբանական մարտահրավերների: Շատ կարևոր է, որ հիմա մի շարք հարցերի պատասխան մենք ստանանք և ներկայացնենք մեր տեսակետը: Բացի դրանից՝ տեղեկանանք տարբեր գործընթացների մասին, լինի դա բանակցային գործընթաց, խորհրդարանական դիվանագիտություն, կամ՝ տարբեր երկկողմ հարաբերությունների հետ առնչվող հարցեր»,- ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Դավիթ Բաբայանի խոսքով շատ կարևոր է այն, որ Արցախի պարագայում ունենանք հստակ դիրքորոշում:

Հարցին, թե Պրահայի քառակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունից հետո Արցախից կարծիքներ հնչեցին, որ երբ ճանաչում եք միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նաև Արցախին է առնչվում։ Արդյո՞ք այդ հարցում պարզաբանումներ եղել են: Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ պարզաբանումներ եղել են և լինելու են, որովհետև ԱԳ նախարարի, վարչապետի, նախագահի հետ հանդիպումներ պետք է լինեն:

«Մեր կարծիքը հետևյալն է, և մենք այստեղ անկեղծ են, կրկնում եմ, որևէ քաղաքական մանիպուլացիաներից մենք ընդհանրապես հեռու ենք, որովհետև ազգի ճակատագիրն է որոշվում: Մենք դեմ չենք որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն: Ո՞վ կարող է դեմ լինել այդ հարաբերությունների բարելավմանը: Սակայն, պետք է հասկանանք, որ Արցախի համար և կարծում եմ ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անպայման պետք է ֆիքսվի, որ դա Արցախի վրա չի տարածվում: Բաբայանի խոսքով՝ դա կարող է նշվել առանձին կետով կամ կարող է նշվել, որ պետք է այդ հարցը հետո քննարկել: «Պետք է ֆիքսենք ու ասենք, որ երբեք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեզ համար շատ կարևոր է, որ այդ փիլիսոփայությունը՝ լինի կետի միջոցով, լինի քաղաքականությամբ արտահայտված, լինի շատ հստակ»,-ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Հաջորդը

Մանրամասներ Աստանայում կայացած եռակողմ հանդիպումից (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկեց տրանսպորտային միջոցների  գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքում…
Դիտել

Փորձ է արվել ԻԻՀ-ից ՀՀ ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share