Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահն Ալեն Սիմոնյանին

Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:

ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ քաղաքական հարթակում նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա. տեղի են ունեցել ակտիվ փոխայցելություններ, հանդիպումներ նախագահների, վարչապետների, արտգործնախարարների մակարդակով: Նա հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Հայաստանի խորհրդարանի եւ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի միջեւ, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դեր է խաղում հայ-ավստրիական երկկողմ օրակարգի գործում ինչպես դաշնային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետագա ամրապնդմանը: Այս իմաստով ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:

Զրույցի ընթացքում ելակետային են եղել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման, Ավստրիայի՝ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպանություն բացելու, Երեւանում ավստրիական վիզային ծառայությունների բացման վերաբերյալ հարցերը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքով առաջացած բազում խնդիրներին՝ Ալեն Սիմոնյանը եւս մեկ անգամ ողջունել է Ավստրիայի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Կողմերն անդրադարձել են նաեւ Ավստրիայի բազմադարյա հայ համայնքի կարեւորությանը, որը հուսալի կամուրջ է երկու երկրների միջեւ: Քրիստին Շվարց-Ֆուքսը հպարտորեն ընդգծել է հայերի մեծ ներդրումն իրենց երկրի մշակութային, տնտեսական եւ քաղաքական կյանքում:

Հանդիպման ավարտին ԱՀ Դաշնային խորհրդի նախագահը կարեւորել է ՀՀ ԱԺ նախագահի այցը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման համար: «Մենք շահագրգռված ենք, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար բարենպաստ իրավիճակ լինի: Այս իմաստով կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր»,- նշել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ

Հաջորդը

Վնասներ քամու հետևանքով

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօրվանից ստանձնում եմ ՔՊ կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը. Փաշինյան

Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մեծ…
Դիտել

Գերմանիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2,3 տրիլիոն եվրոն

Գերմանիայի պետական պարտքը 2021 թվականի արդյունքներով հասել Է պատմական առավելագույնին՝ 2,32 տրիլիոն եվոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,…
Դիտել

Բուռն ծափեր ու լեփ-լեցուն դահլիճ. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Հանրահայտ ռոք երգերը՝ երևանյան բեմում: Հունիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի…
Դիտել

«Հայաստան» դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share