Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի աճում են երկկողմ առևտրաշրջանառության, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալները Հայաստանում։ Հայաստանը վճռական է Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին։

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր օրակարգային հարցերը, ինչպես նաև նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին

Հաջորդը

Ուզում եմ ապագա սերունդներին թողնել Հայաստանի «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԽ պաշտոնյայի հետ

Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի…
Դիտել

Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է

Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած…
Դիտել

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հուլիսի 4-ին տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share