Կարևորվել է ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Գոհունակություն հայտնելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ միջպետական հարաբերությունների առնչությամբ՝ զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ:

Տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքներին և առաջիկա նախագծերին։

Արտգործնախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվել է ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՈՒԵՖԱ-ն փոփոխության է ենթարկել Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների ցանկը

Հաջորդը

ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները չեն խոչընդոտում պարենի մատակարարումներին. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներն ազդեցություն չեն գործում ամբողջ աշխարհում պարենի մատակարարումների վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը,…
Դիտել

Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է վերանայել Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոս հետընտրական առաջին արտասահմանյան այցերի ավանդույթն ու…
Դիտել

Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ադրբեջացնի զինծառայող

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share