ԿԲ-ն 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը որակում է բավականին հավակնոտ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում՝ ներկայացնելով 2022 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը հայտնեց, որ ԿԲ-ն կառավարության ներկայացրած 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը որակում է որպես բավականին հավակնոտ: Կենտրոնական բանկի պարտքի բեռը որոշակի կնազի:

«Ընդհանուր գնահատմամբ, կարելի է ասել, որ 2022-ի պետբյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է, կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը հիշեցնելով, որ 2022 թվականի համար նախանշված է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ նշեց, որ 2022 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև ՝տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը:

«2022 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը` պայմանավորված թե ներքին, թե արտաքին պահանջարկի աճերով: Ընդ որում, ի տարբերություն 2021 թվականի, ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության շրջանակներում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով»,-ասաց Գալստյանը:

Տնտեսության վերականգնման ու հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման արդյունքում 2022 թվականին ակնկալվում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը էական` 0,9 տոկոսային կետ աճ կունենա, որի պայմաններում պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն:

«Մյուս կողմից՝ 2022 թվականի պետական ծախսային քաղաքականությունն ուղղված կլինի աճի խթանմանը՝ թիրախավորելով պետական ներդրումների մասնաբաժնի էական ավելացումը և ծախսերի արդյունավետության կառավարումը՝ միաժամանակ վերադարձ կատարելով սահմանված հարկաբյուջետային կանոններին»,-ասաց ԿԲ նախագահը:

Հարկերի զսպող ու ծախսերի ընդլայնող ազդեցության ներքո 2022 թվականին նախանշվում է պետական բյուջեի պակասուրդի կրճատում`ՀՆԱ-ի նկատմամբ 1,6 տոկոսային կետով:

«Մեր գնահատականների համաձայն` այն կկազմի 3,1 տոկոս, կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ 0,7 տոկոսային կետով, որը կկազմի 60,2 տոկոս»,-ասաց Մարտին Գալստյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Սարգսյանը Սինգապուրում հանդիպումներ է ունեցել մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների հետ

Հաջորդը

Տնտեսական աճի 6.5 տոկոս կանխատեսումն ամենայն հավանականությամբ չի իրականանա. Տիգրան Խաչատրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախը կարող է դառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության խորհրդանիշ.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը…
Դիտել

«ԱՄՆ պետքարտուղարը անձամբ է ներգրավված խաղաղության հաստատման գործում». Նեդ Փրայս

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանային սրացմանը վերաբերող հարցերին ու խաղաղության հաստատման…
Դիտել

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Եռաբլուր է այցելել

Հայաստանում ֆրանսիայի դեսպանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի զոհված ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր զոհվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share