Կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա առաջարկներ են տարածվում․ Կենտրոնական բանկ

Կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին։

«Տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները:

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային հասցեով:

ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գրանցված ազդագրերի և հաշվետու թողարկողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան

Հաջորդը

Մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ․ Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բռնությունը զարգացման ու առաջընթացի հականիշն է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի ուղերձն Ընտանիքի օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս ընտանիքի օրվա առթիվ։ Մայիսի…
Դիտել

Անկախությունն անսակարկելի գաղափար է․ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,…
Դիտել

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 25-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share