Կիպրոսը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինուժի կողմից

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ-ը:

Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն իր հերթին «Թվիթեր»-ում գրել է, որ ցնցված է ադրբեջանական զորքի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին լուրերով:

«Կիպրոսը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – նշել է խոսնակը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ

Հաջորդը

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆիլիպ Ռիքերը ծանոթացել է ՄԻՊ ոչ հրապարակային արտահերթ զեկույցին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share