«Կնոջ առողջության եւ խնամքի գաղտնիքները». Միջոցառում կանանց համար, կանանց մասին

2021 թվականի կանանց մասին միջոցառումների լավագույն կազմակերպիչ մրցանակին արժանացած Լիլիթ Հովհաննիսյանը տարիներ առաջ սկսել է իր գործունեությունը հարազատ քրոջ հետ միասին: Առաջին միջոցառումը կազմակերպել է 2019 թվականի մայիսին:

«Տարիներ առաջ քույրիկս հանդիսանում էր կանանց մասին կայքի հիմնադիր, որտեղ ես ևս աշխատում էի: Իմ գործառույթների մեջ էր մտնում տարբեր բժիշկների եւ գործարար կանանց հետ կապեր հաստատելը, հենց այդպես ես ու քույրս մտածեցինք ստեղծել մեկ այլ հարթակ, որտեղ հանդես կգան բժիշկներ, մեծ մասամբ կանանց վերաբերող թեմաներով, հյուրերը կլինեն ավելի ինֆորմացված և բովանդակալից ժամանակ կանցկացնեն: Առաջին իվենթին շատ ոգեւորված, միևնույն ժամանակ անհանգիստ էինք` չնայած ամեն ինչ հրաշալի անցավ»:

Ամեն ինչ զրոյից

Լիլիթն անկեղծորեն պատմում է, որ ֆինանսական միջոցներ չունենալով, ռիսկի է դիմել ու սկսել իր աշխատանքը: 2020-ի պատերազմից հետո բարդ շրջան էր, սակայն շատ էր ցանկանում զարգացնել իր գործունեությունը. «Որոշեցի, որ ինչ էլ լինի` պետք է առաջ գնալ: Բարեբախտաբար, ամեն ինչ հաջողվեց սպասվածից էլ լավ։ Կարծում եմ` եթե ինչ-որ բան շատ ես ցանկանում եւ գնում ես դեպի քո երազանքները, ամեն ինչ սպասվածից լավ է ստացվում»:

Խոսնակները կարող են լինել շատ տարբեր բժիշկներ ու գործունյա կանայք: Հյուրերը հիմնականում հայտնի անձինք են` դերասանուհիներ, հաղորդավարուհիներ, երգչուհիներ, բլոգերներ:

Աղջկական հավաքույթներ՝ միայն կանանց համար

Առանց տղամարդկանց ներկայությամբ իրականացվող հավաքույթներին շոշափվում են կանացի թեմաներ, ասում է՝ արական սեռի ներկայացուցիչները դեռ չեն բողոքում, որ ներկա չեն լինում, միայն երբեմն մասնակցում են որպես խոսնակներ:

Օրեր առաջ Lilevents-ը կազմակերպել էր ինֆորմատիվ ցերեկույթ, որի խորագիրն էր «Կնոջ առողջության եւ խնամքի գաղտնիքները»։

Տեղեկատվական սեմինար-բրանչի խոսնակներն էին բժիշկներ՝ «Հելիոս» բժշկական կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Լուսի Կարահակոբյանը, մաշկաբան-կոսմետոլոգ-պոդոլոգ՝ Լիլիթ Սարգսյանը, «Սալուտեմ» ամսագրի համահիմնադիր Հասմիկ Ադամյանը, պերմանենտի մասնագետ Կառա Տեր-Մկրտչյանը, Արյունաբանական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Շուշան Միրիջանյանը։

Լիլիթը բացահայտում է հաջողված միջոցառում կազմակերպելու գաղտնիքը. «Նախ պետք է հաշվի առնել ամեն մանրուք. լինել կազմակերպված, պատասխանատու եւ կարողանալ ստեղծել լավ հարաբերություններ»:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2811 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Մանկապարտեզի ճաշացանկում ներառված սննդամթերքի նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ երեկ՝ 18.05.2023թ, ժամը 22:30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային…
Դիտել

ԱԻ նախարարը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն

Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ…
Դիտել

Տուգանքներ կսահմանվեն սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում…
Դիտել

Աննա Վարդապետյանի հրամանով՝ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share