Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հանձնառությունը։

Զրուցակիները քննարկել են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ներկա իրավիճակը և այդ առթիվ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին համավարակի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին ցուցաբերած ջանքերի և աջակցության համար։

Կոնգրեսական Էշուն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծված 44-օրյա պատերազմին հետևած իրավիճակի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին՝ ստեղծված մարտահրավերները հաղթահարելու կապակցությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող․ ՊՆ

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին (տեսանյութ)

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը Աֆղանստանի վերաբերյալ

«Ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք քայլեր, որով կապահովվի Համիդ Կարազի միջազգային օդանավակայանի անվտանգությունը՝ քաղաքացիական և ռազմական թռիչքներով…
Դիտել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերը աստիճանաբար կնվազի

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է․ Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-13-ը, 15-ին սպասվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share