Կոնգրեսականները դիմել են ԱՄՆ-ում Ադրբջանի դեսպանին

Կոնգրեսականներ Ջիմ Քոստան, Աննա Էշուն, Ջեքի Սփեյերն ու Ֆրենկ Փալոունը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին կոչ են արել հստակեցնել հայ ռազմագերիների ազատ արձակման համար իրականացվող հատուկ քայլերն ու Ադրբեջանի իշխանությունների՝  նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալուն ուղղված աշխատանքները։

Դեսպանին ուղղված նամակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նշել են, որ տեղեկություններ ունեն այն մասին, որ պատերազմի ավարտից 100 օր անց էլ Ադրբեջանում դեռ կա 200 ռազմագերի:

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ գերեվարվածների ավելի քան 10 տոկոսը քաղաքացիական անձինք են: Մեջբերելով Human Rights Watch-ի զեկույցը՝ սենատորները հայտարարել են, որ ռազմագերիները ենթարկվում են վատ վերաբերմունքի, կտտանքների և նույնիսկ առանց դատավճռի մահապատժի:

Ամերիկացի կոնգրեսականների հավաստմամբ՝ հայ ռազմագերիների անվտանգ վերադարձը դարձել է հումանիտար խնդիր և մեծ կարևորություն ունի հետպատերազմյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

The Jerusalem Post-ն անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմում կանադական տեխնոլոգիաներով ստեղծված թուրքական ԱԹՍ-ների կիրառման խնդրին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով…
Դիտել

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share