Կորած պայմանագրային զինծառայողներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա․ Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը սկսվել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։

Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում

Հաջորդը

Հադրութի շրջանում շարունակում են որոնողական աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Արտաշատում թունավարված երեխաները հոսպիտալացվել են. նրանց վիճակը միջին ծանության է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտաշատի մանկապարտեզներից մեկում թունավորված երեխաների առողջական վիճակի վերաբերյալ։ «Սննդային թունավորման նշաններով նախօրեին Արտաշատի ԲԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share