Համազգային ստորագրահավաք

Հայաստանի կանանց նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին դիմելու համար՝ քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող ադրբեջանական ագրեսիայի դեպքերը և նպաստել իրավիճակի խաղաղ լուծմանը։ Նախաձեռնության տարածած դիմում ասված է․

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավատեր, Հավատարիմ մնալով ՄԱԿ կանոնակարգով հռչակված նպատակներին՝ փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների հանդեպ։

Հաշվի առնելով․

2020թ․ աշնանը մեկնարկած թուրք-ադրբեջանական դավադիր հարձակումը Արցախի վրա․

Արցախի բռնի տրոհման նախադեպը և այդ սցենարի կրկնության սպառնալիքը ՀՀ-ում․

Որպես վերոնշյալ ագրեսիայի շարունակություն՝ 2021թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զիված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ինչի արդյունքում հրահրվել են բախումներ ՀՀ զինված ուժերի հետ՝ մայիսի 25-ին հանգեցնելով զոհերի․

Ադրբեջանի կողմից լարվածության սրումը՝ հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի՝ հնարավոր ռազմական էսկալացիան կանխել ՄԱԿ կանոնակարգի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված խաղաղ ճանապարհով․

ՄԱԿ կանոնակարգի 35-րդ և 51-րդ հոդվածներով սահմանվող իրավասությամբ սույնով դիմում ենք Միավորված Ազգերի Կամակերպության Անվտանգության Խորհրդրին՝ քննելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի դրսևորման դեպքերը ՀՀ սուվերեն տարածքում, ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը և կանխելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը՝ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ»,-նշված է Հայաստանի կանանց նախաձեռնություն խմբի տարածած հայտարարությում։

Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է լրացնել տվյալները հետևյալ հղումով՝ https://forms.gle/UEwNJZqx6oP6MGsb6

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող․ՊՆ

Հաջորդը

Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն․ ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՊՀ-ում տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարությունը հայտնում է , որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը…
Դիտել

Փաշինյանը մեկնեց Բրյուսել. նախատեսվում է հանդիպում Ալիեւի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Բրյուսելում ՀՀ վարչապետը կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման…
Դիտել

Հիմա ուր են մեր միջազգային իրավունքի բարձրորակ մասնագետները. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը. «Ի դեպ,այսպաս կոչված ադրբեջանցիները երբ, որ իբրև թե գնում են Նախիջևան, Ադրբեջանից Ադրբեջան…
Դիտել

Իրավիճակը փակուղային համարել չի կարելի․Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Բաքվի գործողությունները միտվա՞ծ են «Զանգեզուրի միջանց» բացելուն։ «Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share