Համապատասխան կառույցները պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկեն. ՀՀ նախագահ

Հայաստանի համապատասխան կառույցները պետք է ամենախիստ միջոցները ձեռնարկեն ընդդեմ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների, իսկ միջազգային կառույցներն առավելագույնս անհանդուրժող լինեն Ադրբեջանի գործողությունների հանդեպ։ Այս մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը

«Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:

ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։

Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:

Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ»,-նշված է ՀՀ նախագահի տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն հերքում է Սիսիանի հատվածում կրակոցների մասին լուրը

Հաջորդը

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն…
Դիտել

Ադրբեջանն ուզում է վերջանականորեն Արցախի հարցը լուծել. Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազդագիր» կայքի համար մեկնաբանել է Սյունիքում երեկ եւ այսօր ծավալվող իրադարձությունները: Ըստ քաղաքագետի Ադրբեջանը փորձում…
Դիտել

Իսպանական ակումբը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Եվրոպա լիգայում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում մրցեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և իսպանական «Վիլիառեալ»-ը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share