Հայ-ադրբեջանական գործընթացը Բլինքենի համար ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Վաշինգոտնյան բանակցություններին՝ նշելով, որ խնդիրը Նահանգների համար բոլորովին էլ հայ-ադրբեջանական կարգավորումը չէ, այլ այն ավելի խոշոր ճյուղավորումները, որոնց մեծ հանգույցում է այդ՝ առերևույթ փոքր տրամաչափի խնդիրը։

«Էնթոնի Բլինքենը հայտնում է, որ գոհ է ձեռք բերված առաջընթացից և լավատես է: Դե, ըստ ամենայնի, նա մի բան գիտե և, անկասկած, գիտե հազար բան ավելի, քան մենք:

Բայց գոհ չլինելու պարագայում էլ հազիվ թե խոստովաներ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հավաքել, չորս օր պահել է Վաշինգտոնում ու որևէ արդյունք չի ստացել: Դա կլիներ պարզապես ձախողման խոստովանություն: Հետեւաբար, «ժանրի կանոնը» պահանջում է արձանագրել գոհունակություն և խոսել առաջընթացից:

Կրկնեմ, գուցե և այդպես է: Բայց երբ Վաշինգտոնում ավարտվում է բանակցությունը, Հայաստանի վարչապետը Պրահայում ասում է, որ «առ այս պահը» չկա համաձայնություն Ստեփանակերտ-Բաքու խոսակցության միջազգային մեխանիզմի, տարածքային ամբողջականության ճանաչման մեխանիզմի հարցերում, և չկա խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային երաշխիք: 

Այդ ֆոնին, գոնե հրապարակային մակարդակում, ուշադրության միակ արժանի բանը, որ եղել է Վաշինգտոնում, բանակցային երրորդ օրը Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն էր Բայդենի խորհրդական Սալիվանի հետ: 

Եթե տեղի է ունենում պետքարտուղարության բարձր հովանու ներքո բանակցային բազմօրյա գործընթաց, ի՞նչն է Սալիվանին մղում հանդիպել դրա մասնակիցների հետ: Թերևս այն, որ Սպիտակ տան և պետքարտուղարության միջև չկա գործընթացի վերաբերյալ միատարություն: Ընդ որում, դա միանգամայն նորմալ և օրինաչափ երևույթ է պետական կառավարման համակարգերի համար:

Եվ այստեղ էլ ուշադրության է արժանի այն, ինչ մեկ-երկու անգամ ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, որ հայ-ադրբեջանական գործընթացը Բլինքենի համար «անձնական առաջնահերթություն» է: Հակված եմ մտածել, որ պետքարտուղար Բլինքենի համար գործընթացը ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք, օրինակ՝ կմնա՞ նա Բայդենի հետ երկրորդ ժամկետի, եթե, իհարկե, մնա Բայդենը, թե՞ ոչ:

Թվում է, որ հայ-ադրբեջանական հարցը իր տրամաչափով բոլորովին համարժեք չէ ԱՄՆ տրամաչափի և հորիզոնի հետ: Բայց այստեղ խնդիրը Նահանգների համար բոլորովին էլ հայ-ադրբեջանական կարգավորումը չէ, այլ այն ավելի խոշոր ճյուղավորումները, որոնց մեծ հանգույցում է այդ՝ առերևույթ փոքր տրամաչափի խնդիրը:

Եվ, այս տեսանկյունից էլ, չարժե բացառել, որ ԱՄՆ պետքարտուղարի գոհունակությունն առնչվում է հենց այդ «ճյուղային» էֆեկտին, այլ ոչ անմիջական վաշինգտոնյան քննարկումներին»,- գրել է Հակոբ Բադալյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա կրակած 17-ամյա պատանին հայտնաբերվել է

Հաջորդը

ՀՀ 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչո՞ւ է ԵՄ-ն մոնիթորինգային առաքելություն ուղարկում Հայաստան․ ԵՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Եվրոպական Միությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ՝ հստակություն մտցնելով որոշ հարցերի վերաբերյալ: …
Դիտել

Մահացել է հայազգի ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը

Մարտի 31-ին՝ 81 տարեկանում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը,՝ Կոմանդոսը։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել էր 1939 թվականի…
Դիտել

Բացահայտվել է պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց պատերազմին մասնակից լինելու մասին կեղծ փաստաթղթեր կազմելու և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share