Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Երեւանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները», նշեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք

Հաջորդը

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է. ՀՀ ՄԻՊ

Առնչվող նյութեր
Դիտել

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները հայտնում են, որ հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին…
Դիտել

Նազարբաևը Նուր-Սուլթանում է և կապ է պահպանում Տոկաևի հետ. ՏԱՍՍ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի…
Դիտել

Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share