Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։ Միրզոյանը շեշտել է, որ սա շարունակական աշխատանք է։

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը, բայց չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և վերջերս Բաքվից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացը կանգնած չէ։

Ըստ նրա, բանակցային գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները։ Նա հիշեցրել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը շարունակում է մնալ օկուպացված, իսկ Ղարաբաղը՝ շրջափակված.

«Ցանկացած պարագայում մենք շատ վճռական, հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մեր կողմից շարունակելու ենք ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փորձել էին պայթեցնել բանկոմատը. խմբի անդամները ձերբակալվել են

Հաջորդը

Պրոցեսը մի փոքր դանդաղ է․Արարատ Միրզոյանը՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Մարտի 7-ին աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար…
Դիտել

«Մեծ յոթնյակ»-ը մտադիր է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել

«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են լայն կոալիցիա ստեղծելու մտադրության մասին ՝ ռուսական նավթի գնի վերին շեմը համատեղ սահմանելու…
Դիտել

Հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսին՝ շեշտելով Հայաստանի դեմ այդ երկրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share