Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա։ Միրզոյանը շեշտել է, որ սա շարունակական աշխատանք է։

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը, բայց չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և վերջերս Բաքվից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ բանակցային գործընթացը կանգնած չէ։

Ըստ նրա, բանակցային գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ գործողությունները։ Նա հիշեցրել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը շարունակում է մնալ օկուպացված, իսկ Ղարաբաղը՝ շրջափակված.

«Ցանկացած պարագայում մենք շատ վճռական, հաստատակամ ենք խաղաղության օրակարգին և մեր կողմից շարունակելու ենք ջանքերը տարածաշրջանում խաղաղության համար»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փորձել էին պայթեցնել բանկոմատը. խմբի անդամները ձերբակալվել են

Հաջորդը

Պրոցեսը մի փոքր դանդաղ է․Արարատ Միրզոյանը՝ հայ-թուրքական բանակցությունների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Մակրոնը Լուկաշենկոյին նախազգուշացրել Է Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու դեպքում խնդիրներ ունենալու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիրներ կունենա, եթե նա ակտիվորեն մասնակցի Ուկրաինայի…
Դիտել

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր Բրյուսելում կքննարկի Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր Բրյուսելում կքննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական…
Դիտել

Մեծ ութնյակը նախագահին հրաժարական է պարտադրեում. Բաբայանի կուսակցությունը պահանջներ է ներկայացրել նախագահին

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ։ «2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share