Հայաստանը կստանա նոր հնարավորություն երկրի զարգացման համար․Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալները կվերականգնվեն:

«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել: Տեսնում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովը երկու կողմից ակտիվ աշխատում է: Դուք ակտիվ աջակցում եք այդ հանձնաժողովի գործունեությանը, և ՌԴ փոխվարչապետը պարբերաբար լինում է Երևանում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի բացման հետ կապված հարցերին, որի արդյունքում, ըստ Պուտինի, Հայաստանը կստանա նոր հնարավորություն երկրի զարգացման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Մոսկվա հրավերի համար և ընդգծել, որ այսպիսի կապերը շատ կարևոր են օրակարգային հարցեր քննարկելու համար:

 «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ այսօր կլինի հագեցած օրակարգ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի հարցերի քննարկում: Իհարկե, ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է դարձել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել նոր ատոմակայան կառուցելու հաևցը

Հաջորդը

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը

Առնչվող նյութեր
Դիտել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Ասիական…
Դիտել

Գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share