Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ճանաչվածությամբ երկրորդ տեղում է. Ալեքսեյ Օվերչուկ

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան ուղևորություններում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել զբոսաշրջային կապերը։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իսկապես, Հայաստանն այսօր շատ սիրված է ՌԴ քաղաքացիների կողմից և արտասահմանյան ուղևորությունների թվով երկրորդ տեղում է, իսկ այսօր՝ Ամանորի նախաշեմին, շատ մարդիկ են մեկնում Հայաստան»,-ասել է նա՝ Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստից հետո։

Բացի այդ, փոխվարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը մեծապես պայմանավորված է Հայաստանում արտադրվող արտադրանքով։ «Դա շատ լավ է Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցության տեսանկյունից։ Մեզ մոտ շատ լավ է աճել այն գործարքների մասնաբաժինը, որոնք իրականացվում են ազգային արժույթներով»,- նշել է Օվերչուկը:

«Կապերը հենց այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն դաշնակիցների միջև»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ ավիաընկերություններն ավելի քան 5 հազար ավիաչվերթ են չեղարկել վատ եղանակի պատճառով. CNBC

Հաջորդը

200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ համատեղ հոդված-կոչ են հրապարակել՝ ի համերաշխություն Արցախի հայության

Առնչվող նյութեր
Դիտել

Նիոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 26֊ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում…
Դիտել

ժամանակավորապես կդադարեցվի Արցախի էներգամատակարարումը

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110 կՎ ‹‹Շինուհայր›› օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share