Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ․ IDRW

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը։

Նշվում է, որ Հայաստանն այդ կերպ ցանկանում է փոխարինել իր սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության «Պեչորա» Ս-125 զենիթահրթիռային համալիրները։

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է նաև Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես սեփական արտադրության են։ Բանն այն է, որ թեև MRSAM զենիթահրթիռային համալիրները արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառնված են Իսրայելից։

Միաժամանակ, IDRW-ն նշում է, որ Նյու Դելին սահմանափակումներ չունի MRSAM համակարգերի արտահանման առումով։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները։

Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МRSAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամը

Հաջորդը

«Ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք»․ Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն

Առնչվող նյութեր
Դիտել

Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում

Հայաստան-Նիդերլանդներ գործակցության հարցերն այսօր քննարկել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո…
Դիտել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ զինվորականներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերըն ԱՄՆ-ից) կոչ են արել ազատ…
Դիտել

ՌԴ ՊՆ. Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ և Լաչինի միջանցքով սնունդ ու տարբեր ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share