Հայաստանի ազգային արխիվի տնօրենը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է հնարավոր գործակցության հարցեր

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Գեորգի Կարաստամատովին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ազգային արխիվի Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետական գործակալության միջև հնարավոր գործակցության և փորձի փոխանակման մասին: Խոսվել է նաև երկու երկրների արխիվների միջև ործակցության հնարավոր հուշագրի ստորագրման մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականին՝ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ, ցուցահանդեսներ կազմակերպելու մասին՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել և խորացնել երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող ամուր կապերը: Այդ համատեքստում կարևորվել է նաև երիտասարդների համար մատչելի և ուսանելի միջոցառումների անցկացումը: Գրիգոր Արշակյանը պատրաստակամություն է հայտնել բուլղարական կողմից առաջարկվող նախաձեռնություններին հնարավորինս աջակցելու, կյանքի կոչելու հարցում:

Հանդիպման ավարտին դեսպանը Գ.Արշակյանին է փոխանցել Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետականգործակալության նախագահ Մ. Գրուևի հրավերը՝ այցելելու Բուլղարիա ևտեղում ծանոթանալու իրենց արխիվի աշխատանքներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հաջորդը

Երաժշտական նախագիծ՝ անտառային մայրամուտի տեսարանով

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Վլադիմիր…
Դիտել

Արցախի սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ ՌՈՄԱՆ հայտարարությունը քննության կառնվի

Սույն թվականի նոյեմբերի 30-ից ոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share