Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն եւ ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Շիրակի մարզի Աշոցք-Կրասար ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և Աշոցք գյուղում ձնաբուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն»

Հաջորդը

Մահացել է Ռիմա Դեմիրճյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ժոզեպ Բորելին մեղադրել է պրոհայկական դիրքորոշման համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով ԵՄ բարձր ներկայացուցիչ և դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին պրոհայկական դիրքորոշման ու Ադրբեջանի…
Դիտել

2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024թ․ բյուջեով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share