Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր: 

ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը շեշտել է բանակցություններում առանցքային հարցերի, մասնավորապես` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հստակ արտահայտված հանձնառության հիման վրա սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Հաջորդը

Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը Պուտինին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լեռնային…
Դիտել

Արցախի և արցախցիների իրավունքների համար պայքարը չի ավարտվել. Արամայիս Աղաբեկյան

Խնդրում և պահանջում եմ Արցախի Ազգային Ժողովի պատգամավորներից, Հայաստանի Հանրապետության քաղաքական դերակատարներից, Սփյուռքի ազդեցիկ ուժերից հրապարակայնորեն դիմել Արցախի…
Դիտել

Արգենտինայում տասնյակ հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոցներ (տեսանյութ)

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են փողոցներում տոնել հաղթանակը: Արգենտինայի խոշոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share