Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում:

Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ։ Կողմերը կարևորել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը։

Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Արարատ Միրզոյանը Սամեհ Շուքրիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործուն և անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման հարցում։

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Հաջորդը

Հրդեհ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում

Առնչվող նյութեր
Դիտել

Էրդողանը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել…
Դիտել

Եվրախորհրդարանը Ադրբեջանին կրկին մեղադրել է Հայաստանի տարածքն օկուպացնելու համար

«2020 թվականի պատերազմից հետո կնքված զինադադարը չի հարգվում, ավելին, զինադադարը բազմիցս խախտվել է, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի…
Դիտել

Ֆրանսիան Ուկրաինային տանկեր, զրահատեխնիկա և ՀՕՊ համակարգեր կտրամադրի

Առաջիկա շաբաթների ընթացքում Ֆրանսիան կհամալրի Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գումարտակներ տասնյակի հասնող զրահատեխնիկայով և թեթև տանկերով, այդ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share