Հայաստանն առաջընթաց է գրանցել մի քանի ոլորտում

Freedom House-ը հրապարակել է իր Nations in Transit 2022 տարեկան զեկույցը՝ անդրադառնալով եվրասիական 29 երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ՝ 2004-ից սկսած՝ նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ։

Հայաստանն առաջընթաց է գրանցել հետազոտվող մի քանի ոլորտում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%:

Հայաստանը, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ երկրորդ պատերազմին՝ նշելով, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ-երի դեմ սկսած Ալիևի զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել կամ տեղահանվել են։

Հայաստանը, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կկազմակերպվի քաղաքացիների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հաջորդը

ժամանակավորապես կդադարեցվի Արցախի էներգամատակարարումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները…
Դիտել

Քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողացել ինքնուրույն մոտենալ

Հուլիսի 12-ին՝ ժամը 13։45-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի…
Դիտել

Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները: Այս…
Դիտել

Ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում. Փաշինյան

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին ու առևտրաշրջանառության աճին: «Անկասկած, ընդհանուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share