Հայաստանում կարանտինը երկարաձգվել է եւս 6 ամսով

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին: Միաժամանակ ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Ռուսաստանի Դաշնությունում (կազմում է հետազոտությունների 88.5%-ը), Վրաստանում և մի շարք այլ երկրներում, որոնց հետ Հայաստանն ունի սերտ կապեր, լայն տարածում ունի նոր (Դելտա) շտամը, որին բնորոշ է աննախադեպ արագ տարածումը և հիվանդության ավելի ծանր ընթացքը:

Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաև այն, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է հիվանդացության աճ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներն ըստ անհրաժեշտության անժամանակավրեպ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով:

Միաժամանակ, որոշակի փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում, մասնավորապես` պարզեցվել են պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող պահանջները, և վերջինս, բացի ԱՐՄԵԴ համակարգի հավելվածից, կարելի է ներկայացնել նաև այլ բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով: Միաժամանակ, կարելի է ներկայացնել նաև այնպիսի սերտիֆիկատ, որի ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը

Հաջորդը

Եվրո-2020․ Իտալիան Եվրոպայի գավաթակիր

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել երեկ սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությունից տուժած բնակիչներից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ…
Դիտել

Ինչու է դադարեցվել UNICEF-ի ներկայացուցչի պաշտոնավարումը․ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»–ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝  Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի…
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին: Պատգամավորը նախագահին է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share