Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Վարդավառի հաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք

Հաջորդը

Հայաստանում կարանտինը երկարաձգվել է եւս 6 ամսով

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանը խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներ դեռ չի ստացել. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի ֆոնին խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանից…
Դիտել

Արցախի նախագահը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն։ …
Դիտել

Հադրութի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Արցախի դատախազությունից հայտնում են, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. օգոստոսի 1-ի մեղադրական դատավճռով Արցախի…
Դիտել

Երևանի կանաչապատման հիմնարկը համալրվել է նոր տեխնիկայով

Երեւանի կանաչապատման հիմնարկը համալրվել է13 միավոր մեքենասարքավորումներով, որոնք իրենց տեսակով առաջինն են ու առայժմ միակը քաղաքում. ջրցան, աղբատար,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share