Հայաստանում մինչև այսօր կորոնավիրուսի դեմ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Ազգային Ժողովում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների հարցով կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում մինչև այսօր կորոնավիրուսի դեմ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից երկու դեղաչափն էլ ստացել է արդեն 133 հազար 31 քաղաքացի:

«Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10 տոկոս էր, ապա այսօր դա 40 տոկոսից բարձր է: Մենք տեսնում ենք տեմպը, օրական պատվաստումների բավականին աճող ցուցանիշները: Երեկ իրականացվել է 9 924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել են 244 հազար 374 քաղաքացիներ, իսկ երկրորդ դեղաչափ արդեն ստացել են 133 հազար 31 քաղաքացիներ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվություն ու հակաքարոզչությունը բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների վրա:

«Մենք 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք հետ պտտել այդ հակաքարոզչության անիվը: Եվ ես կարծում եմ, որ արդեն իսկ բավական լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասել է նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք

Հաջորդը

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցներիդեմ պայքարի և իրավապահ գործակցության ծրագրի տնօրենի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր,…
Դիտել

Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության ՀՀ ներկայացուցչի անունը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար՝ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հռչակագիրը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին Հարց. Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ռուսաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share