«ՀայԲույս 2022» փառատոնին պատրաստվեց խաղաղության ամենաերկար բրդուճը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 8-րդ անգամ տեղի ունեցավ հայկական բույսերին նվիրված «ՀայԲույս» փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին մեծ մասամբ հայ արտադրողները, շուրջ 50 տաղավարներում ներկայացնելով թեյեր, ձեռագործ սփռոցներ, բույսերից պատրաստված տիկնիկներ, զարդեր, բուսական կոսմետիկա ու յուղեր:

Մասնակիցների թվում էին նաև այլազգի զբոսաշրջիկները: Չնայած հորդառատ անձրևին ու մառախուղին, արևի շողալուն պես ներկաները ծանոթացան բույսերի կիրառման եղանակներին, պատրաստեցին ծաղկե գլխազարդեր, պարեցին ազգագրական պարեր եւ մասնակցեցին վարպետության դասերի: Ներկայացված էր նաև ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության տաղավարը, որտեղ հյուրասիրում էին պանիր ու գինի:

«ՀայԲույս» ամենամյա փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը փառատոնն օգտակար է համարում իր կրթական բաղադրիչով. «Մեր առջև նպատակ ենք դրել հանրայնացնել խոտաբույսերի օգտագործումը: Կարևոր է հասկանալ՝ երբ և ինչպես ճիշտ հավաքել բույսերը, նաև ցույց տալ, որ Հայաստանի խոտաբույսերը միայն ուրցն ու դաղձը չեն, այլ բազմատեսակ են և կիրառության տարբեր ձևեր ունեն, օրինակ՝ օգտագործում են զարդեր պատրաստելու, շինարարության, կոսմետիկայի ու բժշկության մեջ»:

Փառատոնի ավանդական մասը իրականացվեց վերջում. Հաղորդավար Տիգրան Հարությունյանը հայտարարեց, որ բոլոր ցանկացողները մասնակցեցին աշխարհում խաղաղությունը խորհրդանշող հսկայական բրդուճի պատրաստմանը, որի բաղադրիչներն են՝ լավաշ, պանիր եւ կանաչիներ, իսկ երկարությունը՝ 56,6 մետր:

Հավելենք, փառատոնի մուտքն անվճար է, նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար, իսկ առաջին անգամ այն անցկացվել է 2015 թվականին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին ընտրեց դատավորներ

Հաջորդը

Կատարում մեկնարկում են Իրան – ԱՄՆ բանակցությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը փոփոխություն է կատարել արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագրում

Կառավարության որոշմամբ պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով…
Դիտել

Կասեցվել է տուֆի արդյունահանումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Առաքել-Սիմոն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, ընկերությունը գործունեությունն…
Դիտել

Անկախությունն անսակարկելի գաղափար է․ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share