Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև այգու հիմնանորոգված հատվածը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսանքի այգին:

Ընդամենը երկու տարի առաջ այգին անխնամ և քայքայված վիճակում էր՝ տարածքի զգալի մասը զավթված էր սրճարաններով և այլ ապօրինի շինություններով, ոռոգման ցանցը փաստացի բացակայում էր, հատակը պատված էր դեռ խորհրդային շրջանից մնացած մաշված սալիկներով, կանաչ ֆոնդն ըստ էության կանգնած էր վերացման վտանգի առաջ:

Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով, ազատվեց ապօրինի շինություններից, բետոնից մաքրվեց ու կանաչապատվեց շուրջ 50 000 քմ տարածք, թարմացվեցին ծառերը, տնկվեց 8600 ծաղիկ, հիմնվեց ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացվեց նոր լուսավորության ցանց, ներդրվեց ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, այգին սալիկապատվեց նոր մոտեցմամբ և առանձնացվեցին հեծանվուղիներ:

Հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ, մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ:

Այգու տարածքում կառուցվեԼ Է երկու նոր թեմատիկ պարկ՝ Երևանի առաջին սքեյթ-պարկը և շների համար նախատեսված առաջին պարկը: Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ:

Մանրամասնները՝ տեսանյութում․

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են

Հաջորդը

ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ…
Դիտել

Ավելի քան 20 մլն դրամ հափշտակության համար քրեական հետապնդում է հարուցվել ԴԱՀԿ նախկին պետի թիկնապահի ու վարորդի նկատմամբ

Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր…
Դիտել

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սրացումը պետք է անհապաղ դադարեցվի։ Այս մասին հայտարարաություն է տարածել ԵԱՀԿ գործող նախագահ,…
Դիտել

«Խաղաղապահներին քննադատելը գործին չի օգնում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին և ՌԴ խաղաղապահների դերակատարությանը։  «Ռուսաստանին և ռուսաստանցի խաղաղապահների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share