Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ըստ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության՝ հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ով է Բաքվի ձեռքով կրակից շագանակներ հանում

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող,…

17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share