Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ․ ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ըստ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության՝ հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ով է Բաքվի ձեռքով կրակից շագանակներ հանում

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Եռամսյա հավաքների փոխարեն կսահմանվի 25-օրյա ժամկետ

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եռամսյա հավաքների անցկացումից։ Փոխարենը, ինչպես տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հավաքները դառնում են…
Դիտել

Պարույր Հայրիկյանը՝ անկախության տոնը նշելու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Պարույր Հայրիկյանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Տեղ համայնքի բնակիչների իրավունքները

Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share