Հայտարարություն կլինի. Ավինյանը՝ իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու մասին

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու լուրերին, հայտնել է, որ հայտարարություն կլինի, պատեհ առիթի ժամանակ էլ այդ մասին ինքը կխոսի:Այս մասին տեղեկացնում է «Հայկական Ժամանակ»-ը: 

Հարցադրմանը՝ շշուկներ կան, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս մասնակցելու է, նրան հակառակորդ համարո՞ւմ է, Ավինյանը նշել է՝ քաղաքապետարանի հետ կապված ոչինչ չի ցանկանում մեկնաբանել, քանի դեռ որոշակի ֆորմալ գործընթացներ են ընթանում:

Նշենք, որ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի ավագանու նիստում Ավինյանն ընտրվելու է Երևանի փոխքաղաքապետ: Նկատենք, սակայն, որ այս պահի դրությամբ ավագանու նիստի օրակարգում այդ մասին ոչինչ տեղադրված չէ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նախագահը գրառում է արել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Հաջորդը

Հադրութի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Առնչվող նյութեր
Դիտել

Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտի խոսք է ասել պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի…
Դիտել

Սպանություն Լոռու մարզում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share