Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտի խոսք է ասել պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:

Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել եմ իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների և ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր երկրում անվտանգությանն ու կայունությանը, իրավակարգի պաշտպանությանը, դատախազության իմ հարազատ համակարգի զարգացմանը նպաստելու մեծ նվիրումով:

Այս օրերին, երբ մեր սրբազան հայրենիքի համար բարդ ու վճռական ժաանակահատվածում բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում:

Երախտիքի խոսք եմ ուղղում եղբայրներիս ու քույրերիս՝ դատախազության բոլոր աշխատակիցներին, իրավապահ և այլ կառույցների նվիրյալ գործընկերներիս՝ գաղափարակից ու զինակից լինելու, համատեղ ծառայության համար:

Նոր գլխավոր դատախազին մաղթում եմ արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին՝ հանուն մեր հայրենիքի լուսավոր վաղվա օրվա:

Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»,- նշել է նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

Հաջորդը

Պուտինը ժամանել է Սամարղանդ

Առնչվող նյութեր
Դիտել

Սարուշենի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում,…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ

35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային…
Դիտել

Աշնանը կմեկնարկի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը և հիմնադրամի տարբեր ոլորտների պատասխանատուներ հանդիպում են ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share