Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքված ոսկյա զարդեր

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից։

Օրերս Արևելյան մաքսատուն-վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհին կանգնեցրել են ՀՀ քաղաքացի Հ.Մ-ի կողմից շահագործվող ավտոմեքենան, և ուղևորներ Ն.Ա-ի և Կ.Մ-ի մոտ հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով հանրապետություն ներմուծված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Հայտնաբերված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը

Հաջորդը

Հայտնի է Արմավիրի մարզում աղիքային վարակի պատճառը

Առնչվող նյութեր
Դիտել

Միրզոյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28֊ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ…
Դիտել

Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share