Միրզոյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28֊ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եկել ենք դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ֆրանսիացի պատգամավորներ

Հաջորդը

ՌԴ նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում. Արայիկ Հարությունյան

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրիում 36 ընտանիք բնակարանամուտ է նշել

Գյումրու «Մուշ-2» թաղամասում այսօր հանդիսավորությամբ շահագործման են հանձնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում կառուցված երկու…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

«Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ, ռուս խաղաղապահները ամեն ինչ անում են իրավիճակի կայունացման ուղղությամբ». ՌԴ…
Դիտել

Մեսսին պատմության 4-րդ ֆուտբոլիստն է, որն աշխարհի 5 առաջնության է մասնակցել

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը աշխարհի 5 առաջնության է մասնակցում: Նախկինում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share