Եկել ենք դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ֆրանսիացի պատգամավորներ

Հայաստան ենք եկել դժվար ժամանակահատվածում հայերի կողքին լինելու համար. ասել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նրանք տեղեկացրել են, որ «Վերածնունդ» խմբի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում նախատեսվում է ընդունել բանաձև, որով որոշակի պատժամիջոցներ են նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ, դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան, գրավյալ տարածքները վերադարձնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու պահանջ է ներկայացվում:

Հայ խորհրդարանականները կարևորել են վերոնշյալ բանաձևի ընդունումը: ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն արժևորել է Ֆրանսիայի հետ դինամիկ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, օրենսդիր մարմինների միջև: Պատգամավորը բարեկամական խմբի անունից շնորհավորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին: Նշվել է, որ առաջիկայում Ֆրանսիայի խորհրդարանում կձևավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը:

Քննարկվել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի և երկարաժամկետ կայուն ներդրումների իրականացմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ Հայաստանը բարելավում է տնտեսական ու մրցակցային միջավայրը՝ նոր ներդրումներ ներգրավելու համար: Տնտեսության զարգացման տեսանկյունից կարևորվել են տարածաշրջանային կայունությունը, սահմանների անխախտելիությունը:

Նշենք, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Տարոն Մարգարյանը և Արմեն Չարչյանը, ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան և Սառա Թանզիլին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եղանակը հոկտեմբերի վերջին օրերին

Հաջորդը

Միրզոյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Աստանայի Մաստերս մրցաշարում Խաչանովը զիջեց Ջոկովիչին

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Աստանայի Մաստերս մրցաշարի հետագա պայքարից` զիջելով Նովակ Ջոկովիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP-500…
Դիտել

Կասեցվել է դպրոցի ճաշարանի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share