Հայտնի են «ԱրմՌոբոտիքս» 13-րդ առաջնության արդյունքները

Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչը, որըկրում էր «Խելացի քաղաք» խորագիրը:

Հանրապետության բոլոր մարզերից հայտ էր ներկայացրել 180 թիմ, որոնցից եզրափակչում մրցեցին 46-ը:

Մրցույթի ընթացքում երեխաների նախագծած ռոբոտների առաջ դրված էին տարաբնույթ խնդիրներ. արձագանքել գազի արտահոսքին, մարել բռնկված հրդեհը, դատարկել աղբարկղը, նկատել ճանապարհն անցնող անցորդին, կանգնել կամ շարժվել՝ կախված լուսաֆորի գույնից և այլն։

10-13 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» թիմը (մրցանակ՝ 250,000 դրամ), 2-րդ տեղը՝ Այգուտի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 350,000 դրամ)։ Հաղթող ճանաչվեց՝ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը (մրցանակ` 450,000 դրամ)։

14-17 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Էջմիածնի «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի թիմը (մրցանակ` 350,000 դրամ), 2-րդ տեղը՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 450,000 դրամ)։ Հաղթեց՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 550,000 դրամ), որն ստացավ «ԱրմՌոբոտիքս» առաջնության փոխանցիկ գավաթը։

Բացի դրամական մրցանակներից՝ երկու տարիքային խմբերում հաղթող թիմերի անդամները և ղեկավարները ստացան բջջային հեռախոսներ։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին Արման Պողոսյանը («Ինսթիգեյթ դիզայն»ընկերության տնօրեն), Հրաչյա Խաչատրյանը («Սայմոտեկ» ընկերության տնօրեն), Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ» ընկերության ներկայացուցիչ), Սաթենիկ Մնացականյանը (Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ), Հայկ Ասլանյան (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,նախարարի խորհրդական), Սարգիս Մանուկյանը («Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն) և Սեդրակ Վարդանյանը (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ)։

Մրցույթին ներկա են գտնվել ԱՏՁՄ վարչության անդամներ, ՀՀ-ում Հնդկաստանի և Ռումինիայի դեսպանները, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, ԱՏՁՄ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը կազմակերպվում է 2008 թ.-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են ՉԼ փլեյ-օֆֆի զույգերը

Հաջորդը

ՀՀ ռազմաբժշկությանն աջակցելու նպատակով ԱՄՆ գեներատորներ է նվիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կինոն 100 տարեկան է. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը:  Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով,…
Դիտել

Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում. Արմեն Գրիգորյան

Այսօր, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների…
Դիտել

Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Հանրապետությունը անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երկրի արտաքին գործերի…
Դիտել

Ադրբեջանցիները կրակել են ջրատար մեքենայի ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share