Հայտնի է նոր փոխվարչապետի անունը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապետ. այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում։

Նրա փոխարեն ՀՀ ֆինանսների նախարար կնշանակվի փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցող Անվտանգության խորհրդի հերթական նիստում քննարկվում է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ

Հաջորդը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, ՊՆ առաջին տեղակալն ընդունել է Չինաստանի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սամանթա Փաուերն ու Յուրի Քիմը այսօր ժամանել են Հայաստան

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը այսօր ժամանել են Հայաստան։  «Փաուերը…
Դիտել

Հայտնի է ամառային զորակոչի ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու…
Դիտել

ԱԺ հայտարարության նախագիծն անկատար է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ իշխող խմբակցության կողմից ադրբեջանական ագրեսիայի մասին ներկայացրած հայտարարության նախագիծն անկատար է, ամբողջական չէ։ Այս մասին ԱԺ նիստում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share