Հանրային քննարկման է դրվել բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը։

Ըստ նախագծի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3124 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել է 203-ով:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նախատեսվել է 2023-2024 ուստարում 100 տեղով ավելացնել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը տնտեսության զարգացման համար:

Այս տարի 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) նախատեսվում է հատկացնել բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին:

Այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար (7 տեղ):

Հաշվի առնելով նաև 2022-2023 ընդունելության մրցույթի արդյունքները հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2022-2023 ուստարվա համար հատկացված 22.300 տեղերը պակասեցնել 6000-ով և այս տարի հատկացնել 16.300 վճարովի տեղ:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա՝ անվճար և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ը հիշեցնում է

Հաջորդը

Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Կախովկայի ՀԷԿ-ում վթարի հետևանքով ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքներում զոհերի թիվը հասել է 17-ի

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարից հետո զոհերի թիվը հասել է…
Դիտել

Գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը. ՏԿԵՆ

Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման…
Դիտել

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  …
Դիտել

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մսի իրացումը դեկտեմբերի 6-ից կարգելվի

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share