ՀԱՊԿ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը:

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կոմիտեի նախագահ, Գլխավոր շտաբի պետ – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանապետության զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոեւը»,- հայտնել Է Շչեգրիկովիչը:

ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հավելել Է, որ կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց հակազդման միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղարար ներուժի զարգացումը, այդ թվում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու առումով, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման եւ ապահովման կատարելագործումը, մի շարք այլ հրատապ հարցեր»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս

Հաջորդը

ՀՀ նախագահն անդրադարձել է պատերազմի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած կործանարար ազդեցությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ…
Դիտել

ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է

44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Հայաստանում բարձր են գնահատում այն, որ ՄԽ համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է, թե Հայաստանը բարձր է գնահատում Շուշի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share